
Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր խաղաղապահներն արդեն ավելի քան մեկ տարի է օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Նրանց ջանքերի շնորհիվ, մեծամասամբ, բարելավվել է հումանիտար իրադրությունը, անցկացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները, պահպանվել են պատմության և մշակույթի հուշարձանները»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում:
Վլադիմիր Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, տոկունության և դիմացկունության համար:
Թարգմանությունը՝ Լյուսիյա Պետրոսյանի