ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությանը:

«Եթե ցանկանում ենք, որ՝

Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները ստանան լավագույն բուժսպասարկումը,

Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ բուժում,

Տնտեսությունը շարունակի բնականոն աշխատանքը՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ,

ապա ամեն ինչ պետք է անենք կորոնավիրուսով չվարակվելու համար, այն է՝ խստորեն հետևենք հակահամաճարակային կանոններին։

Այս օրերին պետք է լինենք ծայրահեղ կարգապահ և ուշադիր, կրենք դիմակ, պահպանենք առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանենք ձեռքերը և զերծ մնանք անհարկի շփումներից:

Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,

Կանխե՛նք կորոնավիրուսի տարածումը,

Ամո՛ւր պահենք մեր թիկունքը,

Քանի որ անխուսափելիորեն Հաղթելու ենք»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետը:

 

 

‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Եթե ցանկանում ենք, որ՝ 📌Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները ստանան լավագույն...

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Четверг, 15 октября 2020 г.
222