Հոդվածը հանցագործության մասին հաղորդում է: ԱԱԾ-ը քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված փաստին: Այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

ԱԱԾ-ի տնօրենի խոսքով՝ կառույցը  սկսել է ուսումնասիրել այդ հոդվածը: 

Հիշեցնենք՝ ռուսական լրատվամիջոցը հոդված է հրապարակել, ըստ որի՝  ԱԱԾ բարձրաստիճան մի շարք նախկին պաշտոնյաներ Կրեմլի գործակալներն են: 

Արդյոք կլինի գաղտնազերծում ԱԱԾ-ում: «Կան պատվախնդիր սպաներ, որոնք անում  են իրենց աշխատանքը հանուն Հայաստանի: Բնականաբար, գալիս է մի պրոցես, երբ նրանք  ավարտում են իրենց աշխատանքը: Մարդիկ գալիս  են, գնում են»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:

Կարծիք կա, որ Հայաստանի ԱԱԾ-ը եղել է ռուսական ազգային անվտանգության ծառայության կցորդը, ուստի ինչ անել այդ  ամենը փոխելու համար: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բայց մենք պետք է պաշտպանենք մեր երկրի ազգային անվտանգության շահը»,- մանրամասնեց  Արգիշտի Քյարամյանը: 

942