Հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների  կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։
Այս մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին` Թուրքիայի հետ հարաբերությունների են կարգավորման գործընթացում որն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը և հնարավոր է այդ համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր իշխանությունները միշտ կրկնել են այն տեսակետը, որը ձևակերպված է եղել 1990-ականներին։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների։ Մենք չենք ասում՝ կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կարգավորվեն, չեք ճանաչի՝ չեն կարգավորվի»։

Փաշինյանը նշեց, որ այդպիսի պահանջ երբեք չի եղել։

2299