
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում ավտոքարշակի վրայից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան իջեցնելիս Նիվայի մեջ գտնվող վարորդը պատահաբար գազի սեղմակը սեղմել է և ավտոմեքենան քարշակի վրայից առաջ է ընթացել և բախվել ծառին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է՝ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում։ Դեպքի վայր են ժամանել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժիշկների կարիքը չի զգացվել։ Օպերատիվոերն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանի ու Արամայիս Պապիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել են անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մհեր Մովսիսյանն ու համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հարություն Արսենյանը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։