Իսպանիայի առաջնությանը «Սևիլիան» հաղթել է «Կադիսին»
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Սևիլիան» հաղթել է «Կադիսին»։
Կադիսում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ 58-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լուկաս Օկամպոսը։
«Սևիլիան» հինգ հանդիպում անընդմեջ անպարտելի է Իսպանիայի առաջնությունում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 19 խաղում վաստակելով 41 միավոր։
«Կադիսը» 14 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։ Հաջորդ տուրում «Սևիլիան» հունվարի 9-ին կընդունի «Խետաֆեին», նույն օրը «Կադիսը» հյուրընկալվելիս կխաղա «Օսասունայի» հետ։
04 Հունվար, 2022 18:25
687