Հունվարի 1-ից հակածխախոտային օրենսդրության առաջին հատվածը մտնում է ուժի մեջ։ Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կարծում ենք, որ այս քայլը ևս մի շատ կարևոր խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և մեր քաղաքացիներին, նաև երիտասարդներին առողջ պահելու մեր հանձնառությանը։ Մեր հանձնառությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը»,- առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե որոնք են այդ օրենսդրության նրբությունները։ 

Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27,9% ծխում է։ Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են 51%։ Յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է։ 

Ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների, հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

1219