Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 1-ին եւ 7-րդ հրշեջ- փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձում էին մարել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատր Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Հրշեջները մարել են Volkswagen Golf  մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Արմեն Ավետիսյանը, Հովիկ Քոչարյանն ու Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, եւ հրշեջները կարողանան ազատ աշխատել: Ըստ նախնական տեղեկություններկի, բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երեւանի բնակիչ, 25-ամյա Տիգրան Պետրոսյանն է, ով ասում էր, որ ավտոմեքենան վարելու ընթացքում նկատել է կրակը, եւ այն այնքան արագ է տարածվել, որ չի հասցրել մարել այն ու արդեն ժամանած պարեկներն ու հրշեջները իրենց աշխատանքն են կատարել:

1390