Գիշերը հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղում
Հունվարի 8-ին ժամը 04:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է ծածկոց:
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանք կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է 05:15-ին, մարվել՝05:47-ին:
Ամբողջությամբ այրվել է Շոշ գյուղի բնակիչ Գ.Ս.-ին պատկանող ծածկոցը և ներսում գտնվող իրերը: Կրակը չի տարածվել հարակից շինություններում: Տուժածներ չկան:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
08 Հունվար, 2022 17:41
1644
Վենսը ժամանել է Իսրայել
21 Հոկտեմբեր, 2025 14:16
Շոշ համայնքի տարածքում կպայթեցվի հայտնաբերված զինամթերքը
08 Մայիս, 2023 18:09
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել
06 Մայիս, 2023 18:48
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր
19 Օգոստոս, 2026 23:42
Շիրակի երեք բնակավայրի տրամադրվել է նոր գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ
19 Օգոստոս, 2026 15:52
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը
09 Օգոստոս, 2026 13:27