Նոր ուսումնական կիսամյակի մեկնարկի առիթով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները անակնկալ այցով դպրոցներում էին

Այսօր 3-12-րդ դասարաններում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը։

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Սիմոնյանը այսօր այցելեցին Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական, Կարինի միջնակարգ և Ուշի «Նիկոլ Աղբալյանի» անվան միջնակարգ դպրոցներ։

Անակնկալ այցի նպատակն էր վերսկսվող ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման մասին հավաստիանալը, համավարակի պայմաններում աշակերտների հաճախելիության ստուգումը, ջեռուցման պայմաններին ու դպրոցի խնդիրներին տեղում ծանոթանալը։

Արդյունքում արձանագրեցինք, որ ընդհանուր առմամբ, դպրոցները բավարար ջեռուցվում են, հակահամաճարակային կանոնները պահպանվում են, վերսկսվող դասապրոցեսը բնականոն հուն է մտնում։

963