Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պարում է երեկույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Huff Post-ը։ Տեսանյութը, ենթադրաբար, հին է, սակայն այն լայն տարածում է գտել սոցցանցերում: Տեսանյութում Ջոնսոնը ապօրինի երեկույթի է մասնակցել, ինչն էլ հայտնի էր դարձել ու սկանդալի վերածվել:

Ջոնսոնը պարում է Լայոնել Ռիչիի «All Night Long» երգի տակ մի կնոջ հետ, որի  ձեռքին լուսարձակ է:

Լրագրող Հենրի Դայերը ենթադրում է, որ տեսահոլովակը նկարահանվել է 2016 թվականին, այն ժամանակ, երբ Ջոնսոնը Լոնդոնի քաղաքապետ էր։ Ջոնսոնը պարում է Լոնդոնի վեհաժողովի այն ժամանակվա ղեկավարի հետ։

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնին մեղադրել են կարանտինի կանոնները խախտելու մեջ։ Առաջին լոքդաունի ժամանակ նա երեկույթ էր կազմակերպել իր այգում, որին հրավիրել էր 100 հոգու:

1539