Հաբիբ Նուրմագոմեդովը վարակվել է կորոնավիրուսով

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է MMA-ն։
Նուրմագոմեդովն այժմ գտնվում է Սինգապուրում, որտեղ եկել էր հետևելու One Championship մրցաշարին։ COVID-19-ի դրական թեստից հետո Հաբիբը ստիպված է եղել մեկուսանալ հյուրանոցի իր համարում։
Նուրմագոմեդովն անցկացրել է 29 մենամարտ և բոլորում հաղթել է։ Իր վերջին մենամարտը նա անցկացրել է 2020 թվականի աշնանը՝ հաղթելով ամերիկացի Ջասթին Գետջիին։ Անմիջապես հետո նա հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին՝ բացատրելով, որ մորը խոստացել է առանց հորը չկռվել։ Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը՝ Հաբիբի հայրն ու մարզիչը, մահացել է 2020 թվականի ամռանը՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։
15 Հունվար, 2022 02:50
1027
Երբ ավարտեցի կարիերաս, կարծես բանտից դուրս եկա. Հաբիբ Նուրմագոմեդով
28 Օգոստոս, 2024 15:15
Իրանի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի
13 Ապրիլ, 2023 02:54
Երբ ավարտեցի կարիերաս, կարծես բանտից դուրս եկա. Հաբիբ Նուրմագոմեդով
28 Օգոստոս, 2024 15:15
Խաբիբը տեղադրել է իր դիտարժան գոլի տեսանյութը․ մեկնաբանել է Ռոնալդուն
03 Հունիս, 2021 21:34
Խաբիբը խոստովանեց, թե ում է տեսնում Մադրիդի «Ռեալում» Զիդանին փոխարինող
28 Մայիս, 2021 15:43