Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի աշխատակիցները, համայնքապետեր, մարզային կառույցների ներկայացուցիչներ։

Նախարար Գնել Սանոսյանն իր ելույթում նշեց, որ Արագածոտնի մարզպետարանը 2022-ին թե՛ հանրապետական, թե՛ մարզի մասշտաբով մեծ անելիքներ ունի և վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ով լավատեղյակ է մարզի խնդիրներին, կարողանալու է բարձր մակարդակով ղեկավարել մարզպետարանի հագեցած աշխատանքը։

Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին՝ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի համար և նշեց, որ առաջիկայում նա աշխատանքի է անցնելու ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Ռազմիկ Պետրոսյանն իր երախտագիտությունը հայտնեց պետական բոլոր օղակներին՝ համատեղ աշխատանքի, արդյունավետ գործակցության համար։ Նա առանձնահատուկ ակնածանքով խոսեց մարզպետարանի կոլեկտիվի մասին՝ նշելով, որ 2,5 ամսվա ընթացքում, ի նպաստ պետության, մարզպետարանը ներդաշնակ աշխատել է։

Սերգեյ Մովսիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ Արագածոտնի մարզի շենացման համար ներդնելու է հնարավոր ջանքերը։

Շնորհավորում ենք Սերգեյ Մովսիսյանին և մաղթում արգասաբեր գործունեություն։

 

452