«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ հերթական նիստին ասաց, որ հիշում է, թե Քոչարյանի օրոք ինչ անվերջ հերթեր են եղել Բաղրամյան փողոցում դեսպանատների դիմաց։

«Եթե 30 տարի հետո հարցնեն, թե ով է եղել Թուրքիայի հետ բանակցողը, հստակ կասենք՝ Ռուբինյանը։

Հայ-թուրքական արձանագրություններ էին կնքում, բանակցությունների էին գնում, ասում էին շատ լավ փասթաթուղթ է։ Գտեք մի հոգու, ով սրան մասնակցել է, եթե տենց լավ բան է, թող դուրս գան ասեն ես եմ մասնակցել։ Առ այսօր չգտանք նման մարդու, մեկը չասեց դա ես եմ արել», - ասաց Վարդանյանը։

Պատգամավորը զգուշացրեց ընդդիմությանը, որ, եթե նրանք կարող են օգնել Ռուբեն Ռուբինյանին բանակցությունների հարցում եւ դա չեն անում, չնայած նրան, որ ընդդիմադիր պատգամավորների մեջ կան թուրքագետներ եւ դիվանագետներ՝ հայ ժողովուրդը նրանց չի ների։

Նա նշեց, որ այսօր ԱԺ-ում պիտի քննարկվի նախագիծ, որը չափազանց կարեւոր է պատերազմում  զոհված անձանց ժայանգության ձեւակերպման համար, բայց դրա փոխարեն 2 ժամ պետական միջոցների հաշվին այլ բաներ են քննարկվում։

1406