Ֆրանսիական «Նանտի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Գոռ Մանվելյանն ասել է, որ եթե նախկինում ֆուտբոլը միայն երազանք էր, այժմ դա մեծ նպատակներով աշխատանք է, նպատակ, ինչպես օրինակ՝ մեծ ֆուտբոլիստ դառնալը և մի օր Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը կրելը։

2021 թվականի ապրիլին «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։

«Մարզական առումով ես նոր քայլ արեցի՝ ստորագրելով պրոֆեսիոնալ պայմանագիր և խաղալով պահեստային թիմում՝ առաջին թիմում հայտնվելուց առաջ։ Անցած մրցաշրջանում ես մեծ առաջընթաց եմ գրանցել և օգնել թիմին՝ խփած 17 գոլով։

Այժմ գրանցվել եմ դասընթացների՝ անգլերեն և իսպաներեն լեզուների իմ հմտությունները զարգացնելու համար»,- մեջբերում է Մանվելյանին LMJ-ին, գրում է Armsport-ը։

745