Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին նոր աշխատանք են առաջարկել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակ է հղել Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարին՝ հրավիրելով նրան նախագահելու համաշխարհային հանրային բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդատվական մարմինը։
ՄԱԿ-ի Համաշխարհային ապրանքներն իրենց մեջ ներառում են, մասնավորապես, համաշխարհային առողջությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը և համաշխարհային տնտեսությունը:
Գերմանացի քաղաքական գործչի կողմից հրավերին դեռ արձագանք չկա։
 

517