Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հնարավոր չի համարել այն, որ Կիևը ռազմական ճանապարհով կկարողանար վերադարձնել վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ։
Մերկելին իր ինքնակենսագրականի առաջիկա հրապարակման թեմայով Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչու է դեմ եղել 2014 թվականին Ուկրաինային զենք մատակարարելուն։
Նա նշել է, որ անգամ Ուկրաինայում այն ժամանակ բանավեճեր էին ընթանում այն մասին, թե արժե արդյոք փորձել ռազմական ճանապարհով վերականգնել վերահսկողությունը Դոնբասի նկատմամբ։
«Ես այն կարծիքին էի, որ սա հաջողության հասնելու հնարավորություն չուներ, մյուս կողմից՝ ես հասկացա, որ ուկրաինացիները չեն կարող անպաշտպան մնալ։ Դա երկընտրանք էր։ Արդյունքում մենք զենք չմատակարարեցինք Գերմանիայից, բայց աջակցեցինք ՆԱՏՕ-ի բոլոր ջանքերին»,- ասել է Մերկելը։