Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հայտնել է, որ Լուգանսկ քաղաքի սահմանին գտնվող նավթաբազան գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի կողմից:
«Տեղում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները: Այժմ հիմնական խնդիրը հրդեհը մարելն է` խաղաղ բնակիչներին և նրանց տները կրակից պաշտպանելու համար»,– հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը իր Telegram ալիքում։
Նա հավելել է, որ մայիսի 7-ի երեկոյան ուկրաինական զինված ուժերի կողմից քաղաքին հասցված հարվածի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է նավթաբազայի հինգ աշխատակից։
ԼԺՀ ղեկավարը նաև հայտնել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, մասամբ հոսանքազրկվել են նավթի պահեստի տարածքում գտնվող տները։
08 Մայիս, 2024 19:41
360
Մերկելը կարծում է, որ Կիևը 2014թ․-ին չէր կարողանա վերականգնել վերահսկողությունը Դոնբասի նկատմամբ
22 Նոյեմբեր, 2024 20:49
Մենք պաշտպանում ենք մեր երեխաների ու թոռների ապահով ապագան․ Պուտինը դիմել է ժողովրդին
30 Սեպտեմբեր, 2024 17:39
Ռուսաստանը խոշորամասշտաբ հարձակում է սկսել Լուգանսկի ուղղությամբ
09 Փետրվար, 2023 15:12