Հակառակ դեպքում ստիպված կլինենք գնալ լոքդաունի.Փաշինյան
Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող անձինք կարող են ռեստորան գնալ և այլն, և այլն»,- այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումներին:
«Տեսչական մարմինները պետք է խստագույնս հետևեն սահմանափակումների իրականացմանը. պատասխանատվությունը կրելու են տնտեսվարողները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից: Հակառակ դեպքում, երբ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ, ու հնարավորություն չունենանք բուժօգնություն ցուցաբերել մարդկանց, ստիպված կլինենք գնալ լոքդաունի: Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվեն»,- հավելեց Փաշինյանը:
20 Հունվար, 2022 16:40
631
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20 Հոկտեմբեր, 2026 18:12
ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ․ Նիկոլ Փաշինյան
19 Հոկտեմբեր, 2026 22:40
Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը. վարչապետ (տեսանյութ)
18 Հոկտեմբեր, 2026 18:48