Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք ախտորոշումից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հոկտեմբերի 20-ին՝ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրի՝ իսպանական «Բարսելոնայի» դեմ խաղում, որն ավարտվել է ՊՍԺ-ի հաղթանակով՝ 4։2 հաշվով։

«Շատերն ինձ հարցրել են, ոմանք էլ նույնիսկ կարծիք են հայտնել, որ եթե աշխարհի բոլոր ֆուտբոլիստներն աղոթեն, ապա յուրաքանչյուր հանդիպում կավարտվի ոչ-ոքի։ Գուցե այդպես է, բայց ես ամեն խաղից առաջ աղոթում էի Աստծուն, որ առողջ հեռանամ խաղադաշտից։ Ավաղ, ապարդյուն։ Շատ ժամանակ չի անցել, բայց գլխումս դեռ մի հարց է պտտվում՝ ինչո՞ւ հենց ես։

Ես երբեք չեմ խղճացել ինքս ինձ։ Ավելին՝ այս հանդիպմանը, թերևս, ավելի լավ էի պատրաստվել, քան որևէ այլ խաղի։ Ինձ թվում էր, թե պատրաստ եմ ամեն ինչի, բայց ոչ այսպիսի բանի։

Այնուամենայնիվ, հասկանում եմ՝ Աստված ինձ ընտրեց։ Եթե սա կօգնի մյուս ֆուտբոլիստներին խաղադաշտում անվնաս մնալ, ապա պատրաստ եմ դիմանալ առաջիկա ամիսների տքնաջան աշխատանքին, ցավին ու արցունքներին։

Գիտեմ, որ պետք է ավելի ուժեղ վերադառնամ՝ հանուն այն մարդկանց, որոնք միշտ եղել են իմ կողքին։ Ես ձեզ չեմ հիասթափեցնի։ Խոստանում եմ անել առավելագույնը։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար։ Շուտով կհանդիպենք»,- գրել է Կվարացխելիան սոցիալական ցանցերում։

82