Խվիչա Կվարացխելիային և Զուրիկո Դավիթաշվիլիին թալանել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրերս ֆրանսիական Կանն քաղաքում թալանել են այն տունը, որում բնակվում էին վրաց ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան:
Անհայտ անձինք վերցրել են զարդեր, պայուսակներ և թանկարժեք ժամացույցներ։ Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստները Կաննում զբոսնում էին ընտանիքի անդամների հետ։ Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։
Կվարացխելիան ու Դավիթաշվիլին մամուլի հրապարակումները դեռ չեն մեկնաբանել։
09 Հունիս, 2025 17:14
363