Խվիչա Կվարացխելիան հայր է դարձել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալական «Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան օգոստոսի 21-ին հայր է դարձել։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստը` սոցցանցերում հրապարակելով նորածին որդու լուսանկարը։
23-ամյա ֆուտբոլիստը և նրա կինը` Նինա Տավաձեն, իրենց առաջնեկին կոչել են Դամիանե։
Կվարացխելիան 2022 թ. հուլիսից հանդես է գալիս «Նապոլիում» և 90 խաղում խփել է 25 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։
22 Օգոստոս, 2024 18:34
715