Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

այաստանի ազգային հավաքականում կան շատ բարձրակարգ խաղացողներ, նման կարծիք է հայտնել Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։

«Չեմ առանձնացնի ոչ մեկին, բայց Հայաստանի հավաքականում կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Հետևել եմ նրանցից մի քանիսի խաղին:

Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը խաղային առումով զարգացում է ապրել, վստահ եմ՝ թիմն ունի լավ ապագա»,- մամուլի ասուլիսից առաջ նշել է Կվարացխելիան «Ֆասթ Մեդիա»-ի FastNews լրատվական ծառայության թղթակցի հետ զրույցում:

«Կարծում եմ՝ մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց, իհարկե, Հայաստանի հավաքականը մի քանի սխալներ թույլ տվեց գրոհի կառուցման փուլում, և մենք օգտվեցինք դրանցից: Չնայած կարծում եմ, որ ավելի շատ մենք լավ հանդիպում անցկացրինք, քան մրցակիցը՝ վատ: Մենք արժանի էինք հաղթանակի:

«Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կփորձի ավելի շատ գրոհել, քանի որ պարտվում է 0-3 հաշվով: Մենք հակագրոհելու համար կունենանք ավելի շատ տարածություններ և պետք է փորձենք օգտագործել բոլոր այդ հնարավորությունները, որպեսզի գոլ խփենք»,- ասել է նա։ 

429