Հաջորդիվ հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման քայլերը. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կուսումնասիրվեն, թե էլ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն հայտարարել է, որ հաջորդիվ հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման քայլերը։
20 Հունվար, 2022 18:02
599
Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Մարգարա» անցակետ
23 Սեպտեմբեր, 2025 17:47
Ինչպես է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը Մարգարայի անցակետով ժամանում Հայաստան. տեսանյութ
12 Սեպտեմբեր, 2025 13:37
Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. Մարգարա անցակետի մոտ նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը
12 Սեպտեմբեր, 2025 10:55