Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, Ադրբեջանում դա գիտեն: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնականան ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ եթե ադրբեջանական կողմը տեղյակ լիներ Ֆրանսիայի Իլ Դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցից, թույլ չէր տա նրան այնտեղից վերադառնալ:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայված է շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա: Տվյալ փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո»,- նշեց Զախարովան

Նա հավելեց, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սահմանել է օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների ներկայացուցիչների այցելությունների կարգ:

«Կարգը հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին։ Մասնավորապես, նախատեսվում է ռուս խաղաղապահներին նախօրոք և պատշաճ ծանուցել նման այցելությունների մասին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

1323