Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում; Ժամը 11:40–ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Տավուշի մարզային փրկարարական վարչության Ազատամուտի 115/1 հրշեջ-փրկարարական խմբի  փրկարարները:

Օպերատիվորեն ժանանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով  դիմել է «Իջևան» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ  ՃՈ  հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

1038