Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կազմակերպվում է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի:

Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,

գ. կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում.

2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

գ. կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում:

Էքստեռն ավարտական քննություններ հանձնող դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել և որ առարկաներից:

Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:

Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:

Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի հասցեն` Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, Վիլնյուսի փողոց 13/1, հեռախոս` 010 667250:

48