Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Էլչեին»։

Էլչեում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում հաշիվը 103-րդ րոպեին բացել է տանտերերի պաշտպան Գոնսալո Վերդուն։ «Ռեալին» կամային հաղթանակ են բերել Իսկոն (108-րդ րոպե) և Էդեն Ազարի (116) գոլերը: 102-րդ րոպեին մադրիդյան ակումբի պաշտպան Մարսելոն ստացել է կարմիր քարտ, իսկ երկրորդ լրացուցիչ խաղակեսի ավելացված ժամանակում մրցավարը հավասարեցրել է կազմերը՝ հեռացնելով Պերե Միլյոյին։

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Ռեալի» մրցակիցը կորոշվի ուրբաթ օրը կայանալիք վիճակահանության արդյունքներով։

489