Գողություն է կատարվել Գյումրու պոլիկլինիկաներից մեկում
Հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել էր 45-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը: Կատարվում է քննություն։
22 Հունվար, 2022 19:43
501
Բացահայտվել է Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է
16 Հոկտեմբեր, 2026 12:42
Երևանի կանգառներից մեկում կինը պայուսակ է մոռացել, որում եղել են մոտ 2 մլն 300 հզր դրամ, ոսկեղեն, փաստաթղթեր
28 Սեպտեմբեր, 2026 18:15
Կենդանիների խնամքի սրահից գողություն էր կատարել
09 Սեպտեմբեր, 2026 21:37