Ոստիկանները Քասախի բնակչի ավտոմեքենայում մարիխուանա են հայտնաբերել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, և փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
25 Հունվար, 2022 23:01
663
«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել
12 Օգոստոս, 2026 18:39
Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է
10 Հունիս, 2026 16:42
Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավnրվել է (տեսանյութ)
29 Մայիս, 2026 17:14