Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին հունվարի 24-ին որոշում է ստորագրել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 6-րդ հոդվածի 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ `
1.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ 2022 թվականի հունվարի 25-ից:
2.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա»:
27 Հունվար, 2022 19:55
1402
Դավիթ Խուդաթյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ներկա է գտնվել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օդանավի դիմավորման արարողությանը
18 Հունիս, 2026 22:13
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
17 Հունիս, 2026 21:51
Ընտրակաշառքի գործով Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
17 Հունիս, 2026 18:21
Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
17 Ապրիլ, 2026 15:18
Սամվել Կարապետյանի որդին ադեկվատության խնդիր ունի. Նատալի Սինորյան
31 Հունվար, 2026 21:59
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
09 Հոկտեմբեր, 2025 13:09