Բանակի օրվա առթիվ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր, Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նրանք ծաղիկներ են  խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի,  Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հավերժ փառք և խոնարհում մեր նահատակների հիշատակին, ուժ և զորություն Հայոց բանակին:

1010