Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով:
Գրիգորյանն այս մասին ասաց լրագրողների հարցերին ի պատասխան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց հետո, որը վարակվել է կորոնավիրուսով, Գրիգորյանը թեստ հանձնե՞լ է:
Փոխվարչապետը հայտնեց՝ ինքը թեստ հանձնել է, արդյունքը բացասական է:
«Ես հիվանդացել եմ, լավացել եմ, պատվաստվել եմ, կրկին եմ պատվաստվել»,-ասաց Գրիգորյանը:
Հարցին՝ երրո՞րդ դեղաչափով, Գրիգորյանը պատասխանեց՝ չորրորդ: Ընդ որում, Գրիգորյանը առաջին պատվաստումը (երկու դեղաչափ-հեղ.) ստացել է մի պատվաստանյութով, երկրորդը՝ այլ պատվաստանյութով:
28 Հունվար, 2022 16:28
452
Հայաստանի համար ՄԱԶԾ 2026-30 թթ․ ծրագրի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության նպատակներին
15 Հոկտեմբեր, 2026 17:40
Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 15:43
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ծրագրային պորտֆելի քննարկում
06 Հոկտեմբեր, 2026 17:11
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել երիտասարդների ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը
19 Հոկտեմբեր, 2026 22:51
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում
14 Հոկտեմբեր, 2026 22:12
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
14 Հոկտեմբեր, 2026 18:56