
CNN Worldwide-ի նախագահ Ջեֆ Ցուկերն անսպասելիորեն հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ ժամանակին չի հայտնել և թաքցրել է հետաքննությունից իր գործընկերոջ հետ սիրային հարաբերությունների փաստը, որը զարգացել է «փոխադարձ համաձայնությամբ», հաղորդում է CNN-ը:
Ծառայողական գրության մեջ Ցուկերը հայտնել է, որ երբ հետաքննության շրջանակներում Քրիս Կուոմոն այցելել է CNN, իրեն հարցրել են ամենամոտ գործընկերոջ հետ փոխհամաձայնեցված հարաբերությունների մասին, որի հետ աշխատել է ավելի քան 20 տարի, լռել է: «Ես խոստովանեցի, որ հարաբերությունները զարգացել են վերջին տարիներին: Ես պետք է հայտնեի հարաբերությունների սկզբում, բայց չեմ արել։ Սխալվել եմ։ Արդյունքում այսօր հեռանում եմ պաշտոնից»։
Աղբյուրը գրում է, որ Ցուկերը չի հայտնել գործընկերոջ անունը, սակայն խոսքը ամենայն հավանականությամբ, էլլիսոն Հոլաստի մասին է, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում եղել է մարքեթինգի հարցերով տնօրենը։
Ավելին, հենց նրա հետ էր, որ Ցուկերը սկսել է իր հեռուստատեսային կարիերան NBC-ում՝ 1998 թվականին։
Ցուկերն ու Հոլաստը բաժանվել են իրենց կանանցից շատ տարիներ առաջ։ Լուրերը, թե նրանց աշխատանքային հարաբերությունները վերածվել են ռոմանտիկ սիրավեպի, երկար ժամանակ շրջանառվում էր եւ ժամանակ առ ժամանակ հայտնվում մամուլում, գրում է CNN-ը:
Ցուկերի հրաժարականի մասին լուրը շոկ է առաջացրել ընկերության ներսում եւ ամբողջ ոլորտում: Շատերը ակնկալում էին, որ Ցուկերը կշարունակեր կարիերան այն բանից հետո, երբ WarnerMedia-ն, որը պատկանում է CNN-ին, միավորվեց Discovery-ի հետ:
Իր հեռանալու մասին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ ալիքի տնօրենը փորձել է համոզել իր վերադասներին թողնել, որպեսզի ինքն ապահովի երկու ընկերությունների միավորման «սահուն» գործընթացը, սակայն WarnerMedia-ն մերժել է նրա ծառայությունները։ Ավելին, ըստ տեղեկացված աղբյուրների, Զաքերը աշխատանքից կազատվեր, եթե ինքնակամ չթողներ պաշտոնը, եզրափակում է CNN-ը: