Արագածոտնի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ այս կապակցությամբ պարզաբանում ենք․

երեկ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև աշխատանքային հանդիպում է եղել։ Քննարկման ընթացքում որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկել, կողմերը բանավիճել են։

Քաշքշուկի, հայհոյանքների և փոխադարձ հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրողությանը։

Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքնապետարանի աշխատանքային հարաբերությունները եղել և մնում են գործընկերային, սերտ ու արդյունավետ»,- նշված է հայտարարության մեջ։

704