Ասենսիոյի գոլն օգնեց «Ռեալին» հաղթել «Գրանադային» Լա Լիգայում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթանակ է տոնել «Գրանադայի» նկատմամբ։
Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ Միակ գոլը 74-րդ րոպեին խփել է Մարկո Ասենսիոն։ Մադրիդի «Ռեալը» 53 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Գրանադան» 24 միավորով 16-րդ տեղում է:
Հաջորդ խաղում Մադրիդի «Ռեալը» փետրվարի 12-ին հյուրընկալվելիս կմրցի «Վիլյառեալի» հետ, իսկ հաջորդ օրը «Գրանադան» Սան Սեբաստիանում կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ։
07 Փետրվար, 2022 14:18
698