Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Կատյա Գալստյանը 90 մասնակցի մեջ 80-րդն էր:

Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Կատյա Գալստյանը կանանց արագավազքում տարածությունը հաղթահարեց 4:00:48 արդյունքով:

Գալստյանը ևս մեկ մեկնարկ կունենա փետրվարի 10-ին` ուժերը չափելով 10 կմ դասական ոճ ձևում:

Ավելի վաղ` փետրվարի 6-ին, Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Միքայելյանը 57-րդ համարի ներքո սկսեց պայքարը սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում: Հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ եզրագիծը հատեցին 49 մարզիկներ, 21-ը դուրս մնացին պայքարից:

838