Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում դահուկորդ Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում գրավել է երրորդ հորիզոնականը, իսկ Կատյա Գալստյանը 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը։

«Միքայել Միքայելյանը վաստակելով 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջել է ընդամենը 12.4 վայրկյան, իսկ Կատյա Գալստյանը հավասարը չուներ 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր»:

Սարգսյանը նշել է, որ սա Կատիայի մարզական կարիերայում վաստակած լավագույն միավորն էր:

ՀՀ–ն ներկայացնող ևս մեկ դահուկորդ՝ Սպարտակ Ոսկանյանն էլ զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

 

725