Փետրվարի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 430 թեստավորում; Հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։

 

Ստացիոնար բուժվողների թիվը 50 է։

 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5484 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1645 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:

 

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և իրենց հարազատների առողջությունը:

615