Լեհաստանում հայտնաբերվել է օմիկրոն կորոնավիրուսային շտամի երկու նոր տարբերակ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վալդեմար Կրասկան։
«Մենք արդեն ունենք օմիկրոն շտամի երկու նոր ենթատարբերակներ, որոնք նկատվում են մեր երկրում»,- ասել է Կրասկան։
Նա նշել է, որ առողջապահության նախարարությունը դեռ չգիտի, թե այդ տարբերակները «ինչպես կզարգանան և հիվանդության ինչ ընթացք կտան»։
«Կորոնավիրուսն այդքան հեշտությամբ չի հեռանա մեր առօրյայից: Կարծում եմ, որ որոշ սովորություններ, որոշակի կանոններ, որոնց մենք սովոր ենք, այսինքն՝ հեռավորությունը, ախտահանումը, դիմակները, պետք է մեզ հետ մնան, գուցե ոչ ընդմիշտ, բայց, իհարկե, ավելի երկար ժամանակով»,- եզրափակել է Կրասկան։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Omicron-ին բաժին է ընկնում Լեհաստանում հայտնաբերված կորոնավիրուսի բոլոր դեպքերի 96%-ը։