Ուկրաինացի օլիգարխներն ու գործարարները չարտերային թռիչքներով լքում են Ուկրաինան, միայն կիրակի օրը մոտ 20 չարտեր և մասնավոր ինքնաթիռներ են լքել Կիևը։

6 տարվա տվյալներով՝ նման թվով չարտերներ չեն եղել։

Չարտերների և մասնավոր ինքնաթիռներով երկիրը լքել են Ռինատ Ախմետովն ու Բորիս Կոլեսնիկովը։

Ավելի ուշ Կոլեսնիկովը UP-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ինքը գտնվում է Կիևում և չի պատրաստվում որևէ տեղ մեկնել։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը սպասարկման նպատակով թռել է Պրահա։

Ըստ տվյալների՝ Կիև-Վիեննա երթուղով 50 հոգանոց մասնավոր ինքնաթիռ է պատվիրել «Ընդդիմադիր հարթակ – հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր, միլիոնատեր Իգոր Աբրամովիչը: Հաղորդվում է նաև, որ առնվազն ևս ութ գործարար, որոնց թվում կան Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, արդեն լքել են երկիրը:

Կիևից դուրս է եկել նաև Բորիս Կոլեսնիկովի (100 ամենահարուստ ուկրաինացիների վարկանիշում 55-րդ տեղն է զբաղեցնում) ինքնաթիռը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ ինքնաթիռը Պրահա է մեկնել ընդամենը տեխնիկական սպասարկման համար։

Ուկրաինայից դուրս է եկել նաև գործարար և օլիգարխ Վիկտոր Պինչուկը։

Կիև-Մյունխեն չվերթով փետրվարի 10-ին մեկնել է ուկրաինացի գործարար, պատգամավոր Վադիմ Նովինսկին:

2239