Մոտ 100 միավոր զինտեխնիկա է ուղարկվում Լիտվա՝ որպես ՆԱՏՕ-ի միացյալ գումարտակի մաս։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է գումարտակի հրամանատար, Բունդեսվերի փոխգնդապետ Դանիել Անդրան։
«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Լիտվա կտեղափոխվեն 350 զինվորներ և սպա ու մոտ 100 մեքենա»,- ասել է նա։ Գումարտակի հրամանատարը չի հստակեցրել, թե ինչ բնույթի է այս զինտեխնիկան։
Երկուշաբթի օրը Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը գերմանացի զինվորականների առաջին խմբի հետ վայրէջք է կատարել Կաունասում։ Նրանք պետք է համալրեն Հյուսիսատլանտյան դաշինքի համախմբված ստորաբաժանման շարքերը, որոնք տեղակայված են Յոնավսկի շրջանի Ռուկլայի ռազմական ճամբարում։
2017 թվականին ՆԱՏՕ-ի նման գումարտակներ տեղակայվեցին մերձբալթյան երեք երկրներում և Լեհաստանում՝ «դաշինքի արևելյան թեւն ուժեղացնելու համար»։ Լիտվայում այն վերցրեց Գերմանիան։ Գումարտակի կազմում ընդգրկված է 1200 զինծառայող մի քանի երկրներից։ Բեռլինը հայտարարել է, որ պատրաստ է մեծացնել իր մասնակցությունը՝ Լիտվա ուղարկելով լրացուցիչ 350 զինվոր և սպա։