Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է հունիսի 19-ի երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։

Ինչպես հայտնել են մարզպետարանից, վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։

Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։

Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի և փրկրարար ծառայության աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն` աշխատանքների կազմակերպման ընթացքին և հետագա անելիքներին առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզում և Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել։ Գյումրիում մեծ թվով ավտոմեքենաներ են վնասվել, կոտրվել ապակիներ։

144