Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի կնոջ՝ Կորնուոլի դքսուհի Կամիլայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին փետրվարի 14-ին հայտնել է Ուելսի արքայազնի պաշտոնական նստավայրի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կորնուոլի 74-ամյա դքսուհին կորոնավիրուսի թեստ է հանձնել և դրական արդյունք է ստացել։ Դքսուհին անցել է ինքնամեկուսացման. նա պատվաստվել է COVID-19 պատվաստանյութի երեք դեղաչափով։

Փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ 73-ամյա արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով։ 2020 թվականի մարտին բրիտանական գահի ժառանգորդը հիվանդությունը  թեթև է տարել:  Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, հիվանդությունից կարճ ժամանակ առաջ արքայազնը տեսել է մորը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին, սակայն թագուհու մոտ COVID-19-ի ախտանիշներ չեն նկատվել։

842