ԱՄՆ իշխանություններն առաջարկել են Ուկրաինային տրամադրել մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկի երաշխիքներ՝ երկրում բարեփոխումներին աջակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։

«ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային առաջարկում են մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկի երաշխիքներ՝ աջակցելու նրա տնտեսական բարեփոխումների ծրագրին և շարունակելու համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»,- ասվում է փաստաթղթում։

Բլինկենը կարծում է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «վերջին տարիներին օգնություն են ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի պաշտպանեն երկրի տնտեսությունը ռուսական ճնշման պայմաններում»։ Պետքարտուղարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «2014-ից 2016 թվականներին ԱՄՆ-ն Ուկրաինային երեք անգամ տրամադրել է 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկերի երաշխիքներ»։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ դա «կենսական դեր է խաղացել՝ օգնելով Ուկրաինային հաջողությամբ կայունացնել տնտեսությունը» և իրականացնել «համարձակ բարեփոխումների օրակարգ»։

984