Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարեն Հովհաննիսյանը բնակիչներից տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը Կ. Հովհաննիսյանը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արման Ոսկանյանին, ովքեր, ժամանելով նշված վայր, պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, ով «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է։ 

 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարազային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

112