Բժիշկ Լամարա Մանուկյանը վերլուծություններ ու փաստեր է ներկայացրել` կապված կորոնավիրուսային հիվանդության հետ.
Կորոնավիրուսի հինգերորդ ալիքն ակնհայտորեն անկում է ապրում, բայց հոսպիտալիզացիաների թիվը և մահացությունը ավելացել է ալիքի պիկի ժամանակվա (3500 ավելի դրական թեստ) համեմատ։
● Օմիկրոնի կլինիկական առանձնահատկություններից մեկը, ըստ երևույթին, ուղեկցող հիվանդությունների սրացումն է COVID-19-ի սուր շրջանում։
● Մահվան բարձր ռիսկերը կմնան հոսպիտալացված հիվանդների համար հոսպիտալացումից հետո, հատկապես առաջին ամիսներին։ Շատ երկրներում COVID-19-ից մահացության աճ է նկատվում օմիկրոնիի տարածումից 4-5 շաբաթ անց։
● Օմիկրոն BA.2 տարբերակը կազդի համաճարակաբանական իրավիճակի վրա, բայց էական վատթարացում չի լինի։ Քանի որ այն լայն տարածում է ստանում, կանխատեսվում է, որ հինգերորդ ալիքի երկրորդ պիկը կլինի մարտի կեսից մինչև ապրիլի վերջ։
● Օմիկրոնի նոր ենթատեսակի տարածմանը կարող է նպաստել սուր շնչառական վարակի ախտանիշներ ունեցող մարդկանց մոտ COVID-ի թեստավորման կրճատումը, հակահամաճարակային սահմամափակումների նվազումը, տրանսպորտում դիմակների և ռեսպիրատորների անտեսումը և վերապատվաստումների ցածր մակարդակը:
● Վեցերորդ ալիքը կանխատեսվում է ամռանը, և նրա ուժը կախված կլինի վիրուսի նոր մուտացիաներից։
● Կորոնավիրուսով հիվանդ մարդը չի կարող միաժամանակ վարակվել և գրիպով, և կորոնավիրուսով։ Սովորաբար, երբ մարդը հիվանդ է մի վիրուսով, նա չի հիվանդանում մյուսով։ Կա պաշտպանություն, քանի որ արտադրվում է ինտերֆերոն՝ հակավիրուսային սպիտակուց, որը պաշտպանում է օրգանիզմը երկրորդ վարակից։ Սակայն սուր շնչառական վարակից ապաքինվելուց հետո, ընդհակառակը, մեծանում է ծանր COVID-19-ի վտանգը։
● Կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր հիվանդ են եղել և չեն պատվաստվել վարակի դեմ՝ համեմատած պատվաստվածների հետ։ Այն մարդիկ, որոնք նոր են հիվանդացել, չեն պատվաստվել, ուստի հակամարմինների ցածր սպեցիֆիկության պատճառով նրանք կրկին հիվանդանալու հավանականություն ունեն, հատկապես, երբ շտամը փոխվում է մեկից մյուսը: Այն մարդկանց մոտ, որոնք պատվաստվել են, առաջանում են հակամարմիններ, որոնց սպեցիֆիկությունը բավարար է չեզոքացնելու ոչ միայն այն շտամը, որի դեմ նրանք ուղղակիորեն ստեղծվել են, այլ նաև մյուս շտամերի:
Եղեք առողջ։