Ren.tv-ի թղթակիցները հայտնում են, որ Կիևի բանկոմատներում կանխիկ գումարը սպառվել է։

Կադրերում երեւում է մթերային խանութի մոտ տեղակայված բանկոմատներից մեկը։ Էկրանին տարբեր լեզուններով գրված է «Ժամանակավորապես չի սպասարկում»:

Նաև Alfa-Bank-ի Կիևի գրասենյակներից մեկի մուտքի դռների մոտ հերթ է գոյացել։ Մարդիկ սպասում են, որ իրենց ներս թողնեն և սպասարկեն բանկում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևի մթերային խանութներում դարակները դատարկ են, իսկ բենզալցակայանների մոտ խոշոր խցանումներ են առաջացել։

 

 

1025