Ամերիկյան ականակրի մուտքը Թայվանի նեղուց «մկանների անօգուտ ցուցադրություն է». Չինաստանի ԶՈՒ
Չինաստանի զինված ուժերը «մկանների անօգուտ ցուցադրություն» են համարում Թայվանի նեղուցով ամերիկյան Ralph Johnson հրթիռային ականակրի անցումը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին։
«Միացյալ Նահանգների նման սադրանքները պետք է համարել «մկաններ ցուցադրելու» փորձ՝ ի պաշտպանություն Թայվանի, այսպես կոչված, անկախության կողմնակիցների։ Դա կեղծավոր ու անօգուտ ժեստ է»,- նշեն է Ին։
Նրա խոսքով՝ մարտական հրամանատարության Արևելյան գոտին գտնվում է բարձր մարտական պատրաստության վիճակում:
«Մենք վճռականորեն կպաշտպանենք պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ընդգծել է նա:
26 Փետրվար, 2022 20:54
2019