Րոպեներ առաջ սկսվեցին ռուս-ուկրաինական բանակցությունները: Ամբողջ աշխարհն այս րոպեներին սպասում է բանակցությունների ավարտին:   Հիշեցնենք, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բանակցությունների անցկացման վայր: Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ ուկրաինական պատվիրակության կազմում են երկրի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
 

1280